Sun. Jul 20th, 2025

Օլիգարխներ ես չեմ ճանաչում, չգիտեմ ում նկատի ունեք օլիգարխ ասելով, ես գիտեմ գործարարներ, որոնք հիմնադրամին նվիրատվություններ անում են:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:

«Ես բոլորին հորդորել եմ, որ հրապարակեն իրենց անունը և չմնան անանուն, որովհետև կարծում եմ, որ որևէ մեկը ամաչելու ոչինչ չունի»,-ասաց նա: