«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Պետբյուջեից ամեն տարի հսկայական գումար՝ շուրջ 1.5 մլն դոլար է հատկացվում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայր հանդիսացող կառավարական առանձնատների պահպանության ծախսերի համար։
Տեսնելով որ իր երկրորդ կնոջից էլ ձանձրացած Ալեն Սիմոնյանն արդեն ապրում է երրորդ անօրինական կնոջ հետ` Նիկոլ Փաշինյանի պայծառ ուղեղում գաղափար է հասունանում։
Իբրև թե իշխանական վերնախավի հեղինակությանը չվնասելու համար Նիկոլը հանձնարարում է պահել ֆորմալ հարաբերություններ նախկին կնոջ հետ, պետության հաշվին ապահովել կնոջն ու էրեխային կառավարական ամառանոցով ու մնացած ֆինանսական հարցերով, իսկ Ալենին թույլատրում է ապրել իր երրոդ կնոջ հետ։
Որպեսզի մոտավոր պարզ լինի Ալեն Սիմոնյանի անբարոյականության աստիճանը, նշենք, որ ներկայումս իր հետ բնակվող կինն իր ընկերոջ աղջիկն է։
Լայն հաշվով արտասովոր բան տեղի չի ունեցել Ալենենց ընտանիքում. Ալենն իր մոր արժանի զավակն է։
Պետական գնումների armeps.am հարթակում հրապարակված՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրից տեղեկանում ենք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է շուրջ 602 միլիոն 979 հազար դրամ (շուրջ 1.5 մլն դոլար): «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ ծառայողական առանձնատունը տրամադրվում է հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու Սահմանադրական դատարանի նախագահին։
Բայց հետհեղափոխական Հայաստանում պարզվում է, սակայն, կան դեպքեր, որ պաշտոնյաները չեն էլ բնակվում իրենց հատկացված կառավարական առանձնատանը, սակայն դրա սպասարկման համար մեծ թվեր են հատկացվում հպարտ հարկատուների վճարած հարկերից:
Հավաստի լուրեր են հասել այն մասին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեպքում տևական ժամանակ է, ինչ միայն ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ ինքը պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, առանձին բնակվում է հեղափոխությունից հետո գնված, իր ընտանիքին պատկանող Ջրվեժի առանձնատանը։
Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հրապարակած ընտանեկան լուսանկարներից էլ նկատում ենք, որ դրանք հիմնականում կառավարական առանձնատնից են արված, և այնտեղ միայն Մարիամ Մարգարյանն ու երեխաներն են:
Անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան օրը Մարիամ Մարգարյանը լուսանկար էր հրապարակել կառավարական իրենց առանձնատնից՝ դստեր հետ, բայց Ալեն Սիմոնյանն այնտեղ չէր:
ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ որքան ժամանակ է, որ Ալեն Սիմոնյանը չի բնակվում բարձրաստիճան պաշտոնյային հատկացված կառավարական առանձնատանը, այլ այնտեղ միայն նրա կինն ու երեխաներն են: Մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ Ալեն Սիմոնյանը հիմնականում Կառավարական առանձնատանն է բնակվում, բայց երբեմն կարող է պատահել, որ գտնվի նաև Ջրվեժի առանձնատանը, որտեղ նրա մայրն է նաև ապրում։
ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Ալեն Սիմոնյանի մայրը բնակվում է Կենտրոնում՝ Աբովյան 62 ա հասցեում, մյուս որդու՝ Կառլեն Սիմոնյանի հետ: