Thu. Jul 17th, 2025

Ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշո՞ւմ եք, որ ազերիք հայկական ուղղաթիռ խփեցին, մերոնք աննկարագրելի օպերացիա արեցին ու դիակները հետ բերեցին:

Հա, 2014 թվին:

Պատճառն այն էր, որ բանակցում էինք Արցախը տալու համար, Ադրբեջանն էլ չդիմացավ դրեց ուղղաթիռը խփեց:

Բա հիշո՞ւմ եք, որ 2008 թվին, երբ նիկոլն ուզում էր զավթեր իշխանությունը, Ադրբեջանը Մարտակերտում գրոհ արեց, հետո մերոնք տվին, փռին հետ բերեցին դիրքերը:

Դրա պատճառն էլ էր էն, որ Արցախը տալու համար էինք բանակցում:

Էս հաստատ կհիշեք. որ Հայաստանը Հունգարիայի հետ կապերը խզեց, որտև Գուրգեն Մարգարյանին քնի մեջ կացնահարած Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին:

Սրա պատճառն էլ էր էն, որ Արցախը տալիս էինք:

Ասում են՝ Սաֆարովն էլ Գուրգեն Մարդգարյանին սպանելուց առաջ ասել ա՝ էդ մեզ եք ուզո՞ւմ Արցախը տաք, արա:

Մի խոսքով, եթե Արցախը տված Նիկոլի էդ ստատուսը լայքել ես, ուրեմն հավանաբար կուզես արժանանալ Ալեն Սիմոնյանի միակ վարպետությանը»: