Thu. Jul 17th, 2025

Կարմիր գծերի թանկացումը Կենտրոնի բեռնաթափմանն այդպես էլ չի հանգեցրել: Այս մասին ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«ՔՊԿ-ի տրամաբանությամբ՝ կարմիր գծերի համար կարող են 160 հազարը 1 միլիոն 600 հազար դարձնել կամ ընդհանրապես աքսորել մեքենաները Կենտրոնից։

Թանկացումները բեռնաթափման հարցը չեն լուծում, այլ ընդամենը լրացուցիչ մուտքեր են ապահովում, որոնք վերածվում են պարգևավճարների, մեկ անձից գնումների և սեփական քսակի նման գումարները մսխելու գայթակղության»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: