Sat. Jul 19th, 2025

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

««Լեգենդն» ավարտվեց։ Քաղաքապետարանի տվյալներով օդի որակն անառողջ է… Կրեք դիմակներ, հեծանիվ մի վարեք, մի զբաղվեք դրսում ֆիզիկական ակտիվությամբ»։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե գարնանը, ամռանը, աշնանը տեսել ենք, որ օդի որակը լավ մակարդակի վրա է, ինչ վերաբերում է ձմեռային սեզոնին, այստեղ խնդիրները հստակ արձանագրվել են.

«Այս խնդիրները ոչ թե առաջացել են նոր, ուղղակի այս սարքերը նախկինում տեղադրված չեն եղել»,- ասել է Ավինյանը։