Sun. Jul 20th, 2025

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ համայնքում այսօր՝ մարտի 25–ին, տեղադրվել է ՀՀ դրոշը։ Եռագույնի տեղադրման արարողությունն ուղեկցվել է համերգով։ Ելույթ են ունեցել երգիչներ՝ Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը։

«Մենք հիմա սկսել ենք ուրախանալ այնպիսի բաների վրա, որոնք պետք է օրինաչափություն լինեին։ Մեր փառահեղ ծիրանավառը պետք է միշտ լինի օրինաչափություն։ Այսօր մենք ուրախանում ենք, որ 4 կմ հեռու գտնվող շուն թուրքը սա տեսնում է։ Ինքը սա պետք է տեսնի անընդհատ, պետք է նաեւ տղերքի մեջքը պնդանա, բանակը սպեղանվի։ Առանց թուրքի Հայաստան, առանց դավաճան Հայաստան»,– ասաց Շուշան Պետրոսյանը։

Ծրագիրն իրականացվել է «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «Սահմանք քաջաց դրոշն յուրյանց» նախաձեռնության շրջանակում։

ՀՀ դրոշը տեղադրվել է Ռոդրիգո եւ Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։