Sun. Jul 20th, 2025

«ԳՈՅ» թատրոնը հաղորդագրություն է տարածել․  

«Կյանքը «ԳՈՅ» – ի դռները փակելուց հետո

«ԳՈՅ» թատրոնի դռների փակ լինելը լռեցրել է բազում բեմական ձայներ, փակել բազում մշակութային հնարավորություններ։

Արդյունքները.

– Այս տարի 115 ներկայացում չի կայացել, որը պետք է դիտեր 9775 հանդիսատես։

– 3 առաջնախաղ, որն այդպես էլ չկայացավ՝ զրկելով հանդիսատեսին նոր արվեստից։

– Միջազգային փառատոններում մեր մշակույթը ներկայացնելու բոլոր ծրագրերը դադարեցվեցին։

Ինչ է սա նշանակում:

Հազարավոր հանդիսատես կորցրեց իր մշակութային մերձեցման հնարավորությունը, իսկ դերասանները՝ իրենց կյանքի սիրելի գործը շարունակելու հնարավորությունը։

Կոչ:

Միացեք մեզ՝ փոխելու այս իրավիճակը։ Պահանջենք «ԳՈՅ» թատրոնի դռների բացումը, որ արվեստը նորից ծնվի։

Հրապարակեք ձեր կարծիքը՝ գրելով կամ նկարահանելով ձեր պատմությունը՝ ինչու է «ԳՈՅ» թատրոնը կարևոր ձեզ համար։

Կիսվեք այս հաղորդագրությամբ և ավելացրեք հեշթեգեր՝ #ԿյանքըԳՈՅիԴռներըՓակելուցՀետո #ԲացենքԳՈՅը

Եկեք միասին պայքարենք, որ մշակույթը չկորի»։