Sun. Jul 20th, 2025

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, մյուս 2 կետի շուրջ աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասել է ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Արդեն եղել է բանակցությունների և տեքստերի փոխանակման մի քանի փուլ։ Լիովին համաձայնեցված տարբերակի դեռ չի հաջողվել հասնել։ Աշխատանքը շարունակվում է:

Խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է վերջին շրջանում։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումը էլ ավելի է բարդացրել իրավիճակը։ Մասնավորապես, որոշում է կայացվել Հայաստանի Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության մասին։ Հենց նախաբանում անդրադարձ է կատարվում անկախության հնչակագրին, որն իր հերթին պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ», – նշել է նա: