Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում քաղաքացիները շարունակում են ենթարկվել բռնաճնշումների, ոտնահարվում են նրանց քաղաքական իրավունքները, լրագրողների հետ զրույցում ասաց Վարազդատ Հարությունյանը:
«Այս միջոցառումը նպատակ ունի ցույց տալու, որ ի հեճուկս քաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչների և ՄԻՊ լռության, անտարբերության ու երբեմն ցինիկ ժխտողականության, մենք քաղաքական բռնաճնշումների հայեցատերերի հետ այսօր եկել ենք՝ ցույց գտալու, որ ՀՀ-ում նման մարդիկ կան, ասաց պաշտպանը»,- ասաց իրավապաշտպանը:
Անդրադառնալով Հովիկ Աղզարյանի հետ միջադեպին՝ Հարությունյանը ենթադրություններ արեց, որ ինչ-որ գործընթացներ տեղի կունենան. «Անձեռնմխելիությունից զրկելու, կալանավորելու միջնորդությամբ Գլխավոր դատախազը կարող է մտնել ԱԺ: Իշխանությունները Հովիկ Աղազարյանի դեպքով փորձում են ցույց տալ մյուս բոլոր ՔՊ պատգամավորներին, թե ինչ կպատահի իրենց հետ, եթե Հովիկ Աղազարյանի նման վարք դրսևորեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։