Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակներում։
Գրիգորյանն ու Էյուբովը «ոտքի վրա» 10 րոպեանոց զրույց են ունեցել։