Thu. Jul 17th, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Կարմիր կետագծերի կայանման համար 01.01.2024-31.10.2024թ-ը ներառյալ, թվով 123.237 վարչական տույժի որոշում է կայացվել։

Մոտ 500 մլն դրամ տուգանվել են մեր հայրենակիցները, որոնց ՔՊ-ն դարձրել է տուգանքի մատերիալ։

Բացի սա, մոտ 1,5 մլրդ էլ վճարել են կարմիր կետագծերի համար։

Բայց իրականում ոչ մի բեռնաթափում էլ տեղի չի ունեցել։

Սա էլ ապացուցում է այն, որ ՔՊ-ն բյուջեն փորձում է քաղաքացիներին տուգանելով համալրել»։