Mon. Jul 21st, 2025

«Կտրածների տեղը շատ տնկեցին ծառեր, որ էլի են կտրում((
Քանի՞ դատարկ մնացած բնաբաժակ ցույց տամ, որ ծառը հատվել ա, տեղը ոչինչ չի տնկվել ու մոխրաման դարձել:
Այո, թեղիները պիտի փոխարինվեն: Հարցը նրանում է, թե.
1)ինչով
Հաշվի առնելով Երևանի շոգ ամառները, օդում փոշու խայտառակ կոնցենտրացիան, ոչ թե գեղագիտության հետևից պիտի ընկնենք՝ սելֆիի ծառեր տնկելով, այլ՝ առողջության, տեղային միկրոկլիմայի:

Բացի այդ, պիտի մի քանի տարեկան ծառեր միանգամից տնկվեն, որոնք տեղում արդեն իսկ ի վիճակի կլինեն իրենց գործն անել:
2) ինչ ծավալով
Միանգամից բոլորը կտրելով տեղային էկո աղետ կստեղծենք:

Կարելի էր մեկումեջ գոնե փոխարինումն անել: Երբ նորերը կաշխատեին, հաջորդ տարին մյուսները փոխարինել…». գրել է Իզաբելլա Աբգարյանը