Sun. Jul 20th, 2025

«2025 թվականին նոր ծառայողական մեքենայի ձեռքբերում չի սպասվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ, օրինակ, Ֆինանսների նախարարությանը սպասարկում է ընդամենը 3 մեքենա։ «Այն տեղեկանքը, որ ես ունեմ, դրա համապատասխան՝ ամեն տարի ձեռքբերվող մեքենաների թիվը կրճատվում է»,- նշեց Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարը, ծախսերի արդյունավետության համատեքստում, անդրադարձավ նաև հարցին, թե արդյունավե՞տ է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկում է 134 հազար դոլարանոց LEXUS։ «Քաղաքականություն իրականացնող մարմիններն իրենք են որոշում, թե որոնք են առաջնահերթությունները»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մեր երկրի եկամուտները աճում են բավարար արագությամբ, որպեսզի հնարավոր լինի բավարարել նաև այդ թանկարժեք մեքենայի ծախսերը։