Sun. Jul 20th, 2025

2024 թվականի վերջում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվում է 49,8 տոկոս, 2025 թվականի վերջում ակնկալվում է 53,5 տոկոս։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Բյուջեի պակասուրդը կլինի 5,5 տոկոս և պետական պարտքը կավելանա 2024 թվականի համեմատ։ Այս պահի դրությամբ՝ պետական պարտքը կազմում է 12,5 միլիարդ դոլար»,-ասաց Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարը էական չի համարում պետական պարտքի բացարձակ մակարդակը, այլ կարևորում է դրա համեմատությունը Հայաստանի ՀՆԱ-ի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում: