Sun. Jul 20th, 2025

Բլոգեր Արթուր Չախոյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկար.

«Ինձ վրա կատարած մահափորձը եղել է ՔՊ-ի պատվերով։

Մարիամ Փաշինյանի կողքի տղեն Անդրանիկ Նավասարդյանն է, մականունով “գուսիկ” Էդգար Կուչուկյանի ընգերն է որը անցած տարի հոկտեմբերի 9-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից հենց մեկ օր առաջ գիշերը 3 հոգով իմ տան շքամուտքի մոտ ինձ վրա դանակով մահափորձ էին արել։

Անդրանիկ Նավասարդյանի հայրը Հենրիկ Նավասարդյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի վարչությունում, իսկ մայրը թ.197 դպրոցի տնօրենն է։

Այսքան փաստերը բավական է համոզվելու համար որ ինձ վրա կատարած մահափորձը եղել է քաղաքական պատվեր ՔՊ-ի կողմից»։

Ըստ Չախոյանի՝ մահափորձի պատվերը եղել է քաղաքական իր հանրային գործունեության պատճառով, քանի որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ հենց իր հանրային գործունեությունը ազդել է ընտրության արդյունքների վրա:

«Իմ կողմից հասցրած քաղաքակական ապտակը չեն մարսել և գնացել են նման քայլի»,- ավելացրել է բլոգերը։