Mon. Jul 28th, 2025

«Սրբազան պայքար»-ը հայտարարություն է տարածել․

«Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, բոլորս հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի առջև (հասցե՝ Բաղրամյան 26)։

Վահագն Խաչատուրյանից պահանջելու ենք, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։

Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականապես Նիկոլի ծառայի վերածվելուց»։