Wed. Jul 23rd, 2025

Հոկտեմբերի 17-ին, արտակարգ իրավճակ է ստեղծվել Երևանում։ Տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղուց դեպի Եղվարդ տանող ճանապարհահատվածը վերածվել է Վենետիկի։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմաթիվ վարորդներ մեծ դժվարությամբ անցնելով նշված ճանապարհահատվածը իջել և ջրի մեջ փնտրում են մեքենայի համարանիշները։

Այս պահին երթևեկությունը նշված հատվածում վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս ու նրանք ամենաքաղցր խոսքերն էին ուղղում Երևանի քաղաքապետարանին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, «Վեոլիա ջրին», որ նման բարձիթողի վիճակ են ստեղծել։