«ՍԴ որոշման մեջ դրույթներ կան, որոնց ընթերցանությունը հիշեցնում է 2024թ․ օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի առիթով Նիկոլ Փաշիյանի ուղերձը։ Գրեթե նույն պարբերությունը ՍԴ-ն բերել, մտցրել է իր որոշման մեջ»,-ԱԺ լսումների ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ այդ փաստը ապացուցում է, որ․ «ՍԴ-ն կայացրել է ոչ թե իրավական վճիռ, տվել է ոչ թե սահմանադրությունից բխող իրավական եզրակացություն, այլ կատարել է քաղաքական պատվեր՝ իշխանության քաղաքական քիմքին համապատասխան»։