Sun. Jul 20th, 2025

Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար: Այս մասին Գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Այսօր 2 գործ ունենք հանձնելու դատախազությանը, միևնույն ժամանակ հասկանալով, որ մեր երկրում որևէ ինստիտուտ չի ծառայում պետությանը, այլ ծառայում է քաղաքական իշխանությանը, այլապես մինչ այսօր բոլոր գնահատականները տրված կլինեին, հանցագործությունների շղթան գնահատական կստանար նաև իրավական դաշտում:

Երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: