Sun. Jul 20th, 2025

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում ծառահատումները։ Քաղաքապետարանից հաղորդագրություն են տարածել այդ թեմայով․

«Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները: 

Ընթացիկ տարում մասնագետների կողմից 1250 ծառահատման տոմս է հաստատվել: Ներկա պահին շուրջ 800-ն արդեն իսկ հեռացվել է»: