Tue. Jul 22nd, 2025

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց: Ակցիան վերաբերում է Արցախի 100 օրվա ամբողջական շրջափակմանը:

Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ այն պարագայում, երբ թշնամին  բացահայտ ցեղասպանական քաղաքականություն է վարում, ՀՀ իշխանությունը մատնված է անգործության, անտարբերության և ամեն կերպ փորձում է շեղել հանրությանն Արցախյան հարցի լուծման ուղիներից:

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։