Fri. Jul 18th, 2025

Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների համար այս տարվա 8 ամսվա տվյալներով ավելի քան 600 միլիոն դրամով շատ գումար է հավաքվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

««Կարմիր կետագծերով» թալան

Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների համար այս տարվա 8 ամսվա տվյալներով ավելի քան 600 միլիոն դրամով շատ գումար է հավաքվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում:

Ասում էին, թե, իբր, Երևանը բեռնաթափելու համար են կայանատեղիների գները կտրուկ թանկացնում, բայց իրականում շատ գումար հավաքելու խնդիր էին լուծում: Եվ լուծեցին։ Քաղաքացու հաշվին։ 

«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկել է Երևանի ավագանու ՔՊԿ+կոալիցիա խմբակի կողմից կայացված այդ հակաիրավական ու հակասոցիալական որոշումը»,- գրել է նա։