Tue. Jul 22nd, 2025

Ոչ մի ՔՊ-ական իր ելույթում չի հերքում, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խախտում է կատարել, պարզապես փորձում են գնահատական տալ խախտմանը:

Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Անհասկանալի է, թե իշխանությունը ինչից է վախենում, մինչև հիմա այնքան բան եք խախտել ու մարսել, այնքան բան եք խաբել ու մարսել, հիմա ինչու եք վախենում կատարվածին գնահատական տալ, որը խորհրդարանը չպետք է անի, այլ ՍԴ-ն»,-ասաց նա: