Sun. Jul 27th, 2025

Սեպտեմբերի 11-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանգրի արդյունքներով ինչ է զիջել կամ կզիջի Ադրբեջանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Դուք քնում-արթնանում եք՝ մտածում եք Ադրբեջանն ինչ զիջեց: Ես քնում-արթնանում եմ՝ մտածում եմ Հայաստանը ինչ շահեց»: Փաշինյանն ասաց՝ իր նպատակն այն չէ, որ Ադրբեջանն ինչ-որ բան զիջի։

Հիշեցնենք, սակայն, որ բավականին վերջերս՝ հունիսի 12-ին, նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանը օրակարգից երբեք չի հանի իր 33 գյուղերի հարցը:

«Մենք Հայաստանի 33 կամ 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել և չենք հանելու»:

Մանրամասն՝ տեսանյութում։