Wed. Jul 23rd, 2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ինչքան էլ փորձի խմբագրել սեփական կենսագրությունը, միևնույն է հանուն պաշտոնի սեփական ընտանիքն ու քավորին դավաճանելը մնալու են իր կյանքի «մութ» կետերը:

Հայկ Կոնջորյանը վերջերս ամեն հնարք օգտագործել էր, որ Վիքիպեդիայից ջնջի իր քավորի կուսակցությանը՝ «Լուսավորին» անդամակցած լինելը:

Երիտասարդ Հայկը սկզբնապես հայտնի էր որպես Էդմոն Մարուքյանի սանիկ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության շարքերում «աճած» Հայկ Կոնջորյանը հանրության լայն շրջանակներին առավել հայտնի է դառնում «ԵԼՔ» դաշինքի հիմնադիր համագումարին, իսկ պաշտոնհ ստանալու հարմար առիթը բաց չթողնելու համար առանց վարանելու ճամբարափոխ է եղել ու լծվել կենսագրությունից այդ «մութ» կետը հեռացնելու գործին: