Mon. Jul 21st, 2025

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց լրագրողների հարցերին են պատասխանում ԵՊՀ-ից հեռացված դասախոսները:

«Այն կադրային ջարդը և դրա հետ կապված այն կրթական ծրագրային խնդիրները, որ հիմա են դրսևորվում, երբեք ոչ մի անգամ նման բան չի եղել։ Մարդուց ազատվելու համար կրթական ծրագիր է փակվում ամբողջությամբ՝ առանց ծրագրի վերաբերյալ մոնիտորինգ իրականացնելու և դրա արդյունքում ծրագիրը բարելավելու:

Մարդուց ազատվելու համար ամբիոն է փակվում, խոսքը Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցածի մասին է, դասընթացներ են հանվում ուսումնական պլանից առանց որեւէ հիմնավորման, շինծու քրեական գործ է հարուցվում, ձերբակալություններ, անգամ կալանքի միջնորդություններ են տեղի ունենում նրա համար, որ մարդը ունի քաղաքական այլ հայացքներ, վարում է հանրային գործունեություն, որը վտանգ է գործող իշխանությունների համար»,- հայտարարեց ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։