Sat. Jul 19th, 2025

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքի մասին» օրենսդրական նախաձեռնությանը։ Գեղամ Նազարյանն այս նախագծով առաջարկում է, որ զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության ու արտոնությունների ծրագրերը զետեղվեն մեկ օրենքում. կարեւոր է, որ այդ ընտանիքները հստակ իմանան, թե իրենք ինչ արտոնություններ ունեն։

«Կան մարդիկ, ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի մենք ապրենք այնպես, ինչպես մինչեւ պատերազմն ենք ապրել։ Այսինքն՝ նախագիծը գնում է, հասնում է ՊՆ, այնտեղ նայում են, շառից-փորձանքից հեռու կարգախոսով առաջնորդվելով՝ դեմ են արտահայտվել արդեն իսկ գործող կառավարության որոշումներին։ Բացասական եզրակացություն են տվել, ասում են՝ այդ ինչեր եք գրել, բայց այդ օրենքները գործում են: Մեղավորը Սուրեն Պապիկյանն է, նախագիծը երեւի չեն էլ նայել»,- նշեց Գեղամ Նազարյանը։