Tue. May 6th, 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոչ մեկին՝ ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոյին, թող չթվա, թե կարող են Հայաստանի Հանրապետության հետ խոսել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի հետ:

Մեր ազգի ու պետության բնորոշիչ հատկանիշներից մեկը եղել է ու կլինի արժանապատվության զգացումը, և մենք այն վաղ, թե ուշ կվերականգնենք»:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն լրատվականներից մեկին տված հարցազրուցում ասել էր․ «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանին»։