Tue. May 6th, 2025

Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին միանալու համար։ Այս մասին  հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

ԲՐԻԿՍ -ը ձևավորվել է 2006 թվականի հունիսին,  կազմում են՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան,  Հարավային Աֆրիկա։

2024 թվականի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ միջպետական տնտեսական միավորմանը պաշտոնապես միացել են հինգ պետություններ՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: Նրանք այդ կառույց էին հրավիրվել 2023 թվականի ամռանը։