Sat. Jul 26th, 2025

Թուրքիայի Շանլըուրֆա եւ Ադիյաման նահանգներում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 19-ի։
Այդ մասին հայտնել է TRT Haber-ը։ Հիշեցնենք, որ փետրվարյան ավերիչ երկրաշարժերից հետո երկրի աղետի գոտու վերոնշյալ շրջաններում հեղեղումներ են գրանցվել։

Բնաղետի հետևանքով կան անհետ կորածներ, ինչպես նաև տասնյակ վիրավորներ։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։