Wed. Apr 30th, 2025

Թոշակառուները և նպաստառուները եթե գնումներն անեն անկանխիկ, այժմ գործող 10 տոկոսի փոխարեն կունենան 12 տոկոսի հետվճար։

Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ առավելագույն հետվճարի չափն էլ 5 հազար դրամից կդառնա 6 հազար դրամ։

Նախարար Մկրտրյանն ասաց, որ Հայաստանում 540 հազար թոշակառու բանկային քարտով է ստանում իր կենսաթոշակը։

Հավելենք, որ համաձայն հայտարարագրի, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տարեկան վարձատրությունը կազմել է 21 մլն 580 հազար դրամ։