Sun. Jul 27th, 2025

Ադրբեջանի վարքագիծն իր ամբողջ տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին: Այս լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցին։

Կիրակոսյանի խոսքով՝ ՀՀ պետական լիազոր մարմինները պետք է իրականացնեն համապատասխան հակընդդեմ պայքար։

Նման հարցերը քննարկելու լավագույն հարթակը, ըստ նրա, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է։