Sun. Jul 27th, 2025

Քննչական կոմիտեն 2.5 տարի անգործության է մատնված, չի հետաքրքրվել անհետ կորած տղաների ճակատագրով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է 44-օրյա պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը:

Դրանից հետո  քննիչ Էդգար Ալեքսանյանը, որն  ըստ իրեն անկողմնակալ քննություն է անում, երեկ ինձ եւս մեկ հոդված ներկայացրեց, որը 5-10 տարի է պատիժ սահմանում եւ առաջադրվում է զորամաս անօրինական ներխուժման համար: Կամ Վահանյան Իշխանի, կամ Արգիշտի Քյարամյանի ուղղորդմամբ այսօր սուտ ցուցմունքներ են տալիս, երեւի Արգիշտի Քյարամյանն է հրահանգել, որ ինչ ուզում եք արեք, Արսեն Ղուկասյանին լռեցրեք, քանի որ ինքն արդեն շատ է քչփորում»,-ասաց նա:

Ղուկասյանի խոսքով՝ այս շինծու քրեական գործերով չի հաջողվի իրենց լռեցնել: