Sun. Jul 27th, 2025

«Վերջին մեկ ամսում Փաշինյանն սկսել է անհասկանալի խաղեր տալ իր թիմի ներսում: Եթե մի փոքր ավելի հեռու գնանք, կտեսնենք, որ Փաշինյանի՝ խաղեր տալը սկսվեց ՔՊ վարչության խայտառակ ընտրություններից հետո, որոնց արդյունքում ինքը միաձայն ընտրվեց ՔՊ-ի ղեկավար: Ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ որոշեց անձամբ ՔՊ կուսակցության նախագահ դառնալ: ՔՊ-շնիկները, հավանաբար, երկար են մտածել Փաշինյանի այդ քայլի վրա եւ պիտի որ եկած լինեն այն եզրակացությանը, որ «շեֆն» այլեւս առաջվա նման չի վստահում իրենց: Բայց ինչո՞ւ…

Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք ՀՀՇ-ի ղեկավար չի եղել: Երկար տարիներ անց միայն նա հայտարարեց, որ Վանո Սիրադեղյանից հետո ՀՀՇ-ն վերածվել էր գեղի կլուբի: Ապա ստեղծվեց ՀԱԿ-ը, որը, չնայած ՀՀՇ-ի «քոփի-փեյսթը» լինելուն, այդուհանդերձ, գեղի կլուբ չես անվանի: Փաշինյանը, արդյոք, նոր բան կառաջարկի՞ ՔՊ-ի փոխարեն: Ի վերջո, արդեն ակնհայտ է, որ իշխանության գալուց 5 տարի անց ՔՊ-ն վերածվել է քաղաքացիական պոռնոգրաֆիայի բաստիոնի: Ի՞նչ անել այն խայտառակ թիմի հետ, որտեղ անհասկանալի համակեցության մեջ են սորոսականներն ու թուրքական գործակալները, քթի ծակ ունեցողներն ու բացարձակ անուղեղները, գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչներն ու նեոօլիգարխները, գերժամանակակից սխեմաներով փող տանողներն ու համակարգչից հեռու դանդալոշները… Եթե որեւէ մեկն ինձ բացատրի, թե ինչպես կարող են նույն թիմից լինել Հովիկ Աղազարյանն ու Քոչարյան Անդոն, ես նրան երախտապարտ կլինեմ: Եվ ինչո՞ւ միայն ես… Նաեւ Նիկոլը, որ հանկարծ հասկացել է, թե ինչ բարոյական վնասներ է կրում այդ թիմի պատճառով:

Թերթերը գրում են, որ Փաշինյանը լյուստրացիա է սկսել իր թիմի ներսում: Ես դժվարանում եմ հավատալ այդ թեզին, թեեւ հեղափոխությունների պատմության մեջ քիչ չեն նման դեպքերը: Բայց երբ հեղափոխությունից հետո պարզվում է, որ դա ոչ թե հեղափոխություն է, այլ խեղկատակություն, ոչ թե լյուստրացիայի, այլ քավության նոխազների մեծ պահանջարկ է առաջանում: Փաշինյանը վերջին շրջանում, կարծում եմ, հենց քավության նոխազների փնտրտուքի մեջ է եւ արդեն մի քանիսին ճարել է: Պետք է ասեմ՝ լավ էլ ժամանակ է ընտրել նոր մեղավորներ նշանակելու եւ սեփական անձը կոռուպցիայի կասկածներից ազատելու համար: Խոսքն արտաքին քաղաքականության «ճանտռակուլի» վիճակի մասին է, Արցախի օրհասական վիճակի եւ, առհասարակ, գլոբալ ք.քի մեջ լինելու: Հայաստանի Հանրապետությունը համաժողովրդական խուճապից ընդամենը մեկ քայլ է հեռու, իսկ այդ հոգեվիճակի եզրին հայտնված ժողջանի աչքերին պետք է հնարավորինս շատ թոզ փչել, որ շատ բան չնկատի: Ահա թե ինչով է զբաղված Նիկոլը:

Արաաաա, Երեւանի փոխքաղաքապետին են բռնել, արաաա, էսա Արսեն Թորոսյանին են բռնելու, արաաա, հետո լինելու է Ավինյանի կալանքը… Ժամանակին ժողջանն այսպես արձագանքում էր «նախկինների» հետապնդումներին: Այսօր, երբ ժողջանին պարզ է դարձել, որ «նախկինների» շնորհիվ մենք Արցախ ունեինք, որ մեծ տերությունները «նախկինների» վարած արտաքին քաղաքականության շնորհիվ էին Հայաստանի հետ հաշվի նստում, որ ներկա կառավարիչները մեկ ձեռքի մատների վրա հաշված տարիների ընթացքում ավելի շատ են թալանել, քան «նախկինները» երեք տասնամյակում, «նախկիններ» բռնելն այլեւս առաջվա նման ակտուալ չէ: Այ՝ ՔՊ-շնիկ բռնելն ուրիշ բան է. դա նորություն է, դա թարմություն է, դա անակնկալ է, դա արդեն բոլորովին այլ տեսարան է: Կարճ ասած՝ այսօր քավության նոխազի ՔՊ-ականն է լավը: Եվ Նիկոլը մտածում է՝ ինչքան շատ ՔՊ-շնիկ բռնեմ, այնքան լավ: Պահի տակ կայացրած նրա այս որոշումը, սակայն, հղի է բազմաթիվ անկանխատեսելի հետեւանքներով: Ժողջանին հեշտ է խաբելը, շեղելը, աչքին թոզ փչելը, բայց ամեն ՔՊ-շնիկ բռնելիս Նիկոլը պետք է ուշադիր լինի, որ իրեն կեղտ չքսվի: Արսեն Թորոսյանը, օրինակ, կարող է 5 րոպեում հերոսանալ, եթե մեկառմեկ պատմի, թե ով առաջինն ասաց՝ եկեք քովիդի քարտեզ ստեղծենք, թե ով այդ քարտեզի փողը տվեց, որտեղից տվեցին, ինքան տվեցին, ում կարգադրությամբ, եւ ինչու այսօր ոչ ոք այդ քարտեզի տեղը չգիտի: Հասարակ բան եմ, չէ՞, ասում: Այդ ինչպե՞ս եղավ, որ Ճապոնիայում չկարողացան 50 մետր ճշտությամբ քովիդի դեպքերի հայտնաբերման գերզգայուն քարտեզ ստեղծել, իսկ Հայաստանում ստեղծեցին: Ու եթե մի քիչ էլ խորանանք, ապա կարող ենք հիշել, թե ով էր քովիդի ժամանակ հայտարարում, որ քովիդը «հնարավորություն է»: Իսկ դա Նիկոլն էր, որի համար քովիդը ոչ միայն PR-վելու, այլեւ կարգին փող աշխատելու «հնարավորություն» էր: Քովիդի տարիներին «ВОЗ-ի տղա» անվամբ հայտնի Արսեն Թորոսյանն ու իր տեղակալը, ի՞նչ է, մենա՞կ էին «չարաշահում»:

Բացառվում է: Ավինյան Տիկոն էլ էր այնտեղ, Ավինյան Տիկոյի եւ Արսեն Թորոսյանի սրտի ԲԿ-ների տնօրեններն էլ էին այնտեղ, Արսեն Թորոսյանի տեղակալն էլ էր այնտեղ, ՀՀ ԱԺ առողջապահության եւ չգիտեմ ինչ զիբիլի հանձնաժողովի ղեկավարությունն էլ էր այնտեղ, եւ բոլորին, ինչպես միշտ, ղեկավարում էր Նիկոլն ու, հավանաբար, ստանում «չարաշահումների» իր բաժինը: Հիմա ի՞նչ, Նիկոլն ուզում է բոլորին բռնի ու ինքը մաքո՞ւր դուրս գա: Չի ստացվի, մի տեղ անպայման կսայթաքի, ու թվարկվածները կհոշոտեն իրեն: Փաշինյանն իրավունք չունի մոռանալու, որ, ինչպես ինքն «իզմեր» չունի, այնպես էլ քաղաքացիական պոռնոգրաֆիա հիշեցնող իր թիմը, որտեղ գոնե այս պահի դրությամբ առերեւույթ խաղաղ գոյակցում են սորոսականներն ու թուրքական գործակալները, քթի ծակ ունեցողներն ու բացարձակ անուղեղները, գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչներն ու նեոօլիգարխները, գերժամանակակից սխեմաներով փող տանողներն ու համակարգչից հեռու դանդալոշները…

ՀԳ. Քովիդի ժամանակ փող չեն աշխատել միայն Հովիկ Աղազարյանն ու Գագիկ Մելքոնյանը: Նիկոլի ու Արսեն Թորոսյանի խորհրդով նրանք եղել են խորը ինքնամեկուսացման մեջ: