«ԵՄ-ում օրենք են մշակում, որով պարտադրելու են ՀԿ-ներին, խորհրդատվական ընկերություններին ու նույնիսկ կրթական հաստատություններին բացահայտել ԵՄ-ից դուրս ցանկացած աղբյուրից ֆինանսավորում ստանալու փաստ։

Այո-այո, սա էն նույն «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն է, որի համար նույն եվրոպացիներն ու ամերիկացիները քլնգում են Վրաստանի ներկա իշխանություններին։
Հ.Գ. Հետաքրքիր է, թե Հայաստանից հիմա քանի իշխանամետ ակտիվիստ ու 1in.am-ի լրագրող կվազի Բրյուսել բողոքի ցույցերին մասնակցելու

Հ.Հ.Գ. Ի դեպ, այն, որ նիկոլենք ՀԿ-ներին ճնշելու լրջագույն գործիքներ են ստեղծել, չգիտես ինչու նույն այդ ազատատենչ քաղաքացիական ակտիվիստներին բացարձակապես չի հուզում». գրել է Կարեն Վրթանեսյանը։