Մերի Հակոբյանը երեկ ելույթ է ունեցել «Օսկար»-ի փակ միջոցառման շրջանակում։ Երգչուհին տեղեկացրել է, որ երեկոյի ընթացքում ներկայացրել է իր նոր երգը։
«Երեկ ԱՄՆ-ում՝ հանրահայտ «Օսկար» մրցանակաբաշխության փակ դիտմանը ներկայացրեցի իմ նոր երգը, որի պրեմիերան կլինի ապրիլ ամսին»,-ինստագրամյան իր էջում գրել է դերասանոըհին,-«Սա անչափ կարեւոր ու պարտավորեցնող ելույթ էր, քանի որ տարածքում ամերիկյան կինոշուկայի ու երգարվեստի առաջատար դեմքերն էին:
Հույս ունեմ լավ ելույթ եմ ունեցել»,-հավելել է նա։

«Օսկար 2023»-ը կայացել է մարտի 13-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Ամենասպասված՝ Լավագույն դերասանի եւ դերասանուհու կոչմանը, համապատասխանաբար, արժանացել են Բրենդան Ֆրեյզերը եւ Միշել Յեոն։ Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից»-ը։
