Wed. Aug 27th, 2025

Էլ օր չկա, որ պատմությունների մեջ չընկնենք քրոջս պատճառով։ Ախր բանն այն է, որ նա դիտավորյալ է այդպես անում։ Ինչպե՞ս՝ կհարցնեք։ Հիմա պատմեմ։

Ուրեմն՝ մեր ավանդական ընտանիքում երբեք էնպես չի եղել, որ մայրս հանկարծ ինչ- որ բաց հագուստ կրի։ Սակայն երբեք այնպես էլ չի եղել, որ քննադատենք, ագրեսիվ վարք ցուցաբերենք բաց հագնվող մարդիկ տեսնելիս։

Բայց քույրս ամեն ինչ մի քիչ շատ սխալ ա հասկանում՝ էդ թվում և իմ և հորս դաստիարակվածությունն ու զուսպ լռությունը։ ամեն օր օրը մի բաց զգեստ հագած դուրս է գալիս։ Տեսնողը կմտածի՝ սա տուն, հայր, եղբայր ունի՞։ Ու ամեն օր դրա էդ շորերը մեր տանը մի նոր պատմություն են դառնում։ Ամեն օր կռիվներ, տղաների կողմից ասված վատ խոսքերի պատասխաններ։

Ես ու պապան արդեն գժվել ենք։ Բռնեցինք, ամեն ինչ մի կողմ դրեցինք ու սրան տանը փակեցինք։ Մինչև խելքը գլուխը չգա, նորմալ չսկսի հագնվել, էլ ոչ մի անգամ դուրս թողնել չկա։ Հերիք ա ինչքան թուք ու մուր կերանք։