Sun. Jul 13th, 2025

Ախպերս վերջապես մի աղջկա հետ լուրջ հարաբերություններ էր սկսել, մենք էլ շատ էինք ուրախացել, որովհետև արդեն տարիքով էր, մամաս էլ շատ էր անհանգստանում: Ասում էր թող ամուսնանա, էրեխեք ունենա, ես էլ թոռ պահեմ:

Մի խոսքով հասավ էն օրը, որ պետք ա գնայինք ու ծանոթանայինք էտ աղջկա հետ, շատ ոգևորված էինք, բայց ամեն բան մեր պատկերացրածի լրիվ հակառակը ստացվեց:

Մամաս էտ աղջկան տենալուց հետո հիշեց, որ դեմքը ծանոթ ա, հետո էլ հիշեց, որ էտ աղջիկը մոտ երեք տարի առաջ ամուսնացել ա իրանց գյուղից մեկի տղու հետ, հետո էլ բաժանվել:

Պարզվում ա մամաս ամեն բան շատ լավ էր հիշում, իսկ ախպերս էտ մասին ոչ մի բան չգիտեր, հասկանո՞ւմ եք: Խաբել ա ախպորս ու հիմա էլ ուզում ա հետը ամուսնանա:

Մամաս սաղ պատմեց, էտ աղջիկը լացելով գնաց, իսկ ախպորս վիճակ հիմա չեմ կարա ասեմ թե ինչ ահավոր ա: