Էս ինչ կյանքա, որ ես եմ ապրում, ջահել ջահել, երկու քյոռփեք մնացի վրես, իբր ինձ կարում եմ պահեմ, քյոռփա ախպերների էլ պիտի պահեմ: Հերս մեզ թողեց, գնաց Ռուսաստանները, իրա ռուսների մոտ, մերս էլ հոգնեց դարդերից, այսինքն մեզնից, հարուստ սիրածի հետ թռավ երկրից, թե որտեղ, ոչ էլ ուզում եմ իմանամ:

Ես էլ համալսարանս թողած, աշխատում եմ երկու տեղ, որ մի ձև կարողանամ մեզ պահեմ, լավա գոնե տունը մերնա, թե չէ էդ էլ որ չլիներ, չգիտեմ ինչ էի անելու: Բայց չգիտեմ մինչև երբ եմ սենց հասցնելու:

Ախր երազանքս էր պահանջված մասնագետ դառնամ, հիմա ուսումս ամենավերջի տեղումա, պիտի մի ձև փող վաստակեմ, ախպերներս սոված չմնան: