Mon. Jul 14th, 2025

Սկեսրայրս երկար տարներ խոպան ա գնացել, ու ոնց մնացածը ինքն էլ ժամանակին կապնվել ա մի կնոջ հետ ու նրանից երեխա ունեցել: Էտ մասին, մենք երբեք էլ ոչինչ չէինք իմանա, եթե չգար նա Հայաստան: Սկեսուրս միշտ էլ կասկածներ ունեցել ա, բայց չէր հավատում, որ կարա նման բան լիներ: Դե մտածում էր տղամարդ ա կարա կապնված լինի մի կնոջ հետ, բայց որ էտ կնոջից նաև աղջիկ երեխա ունեցած լինի, երբեք մտքով չի անցել:

Հիմա սկեսրայրս տարիքով մեծ ա ու էլ խոպան չի գնում, բայց լավ ապահավելա իրան էս տարիներին, մի շաբաթ առաջ էլ էտ կնոջն ու երեխուն տոմս առավ ու բերեց Հայաստան: Կնոջը խոստովանեց, որ նման բան կա:

Սկեսուրս սկզբից շատ ծանր տարավ, բայց հետո համակերպվեց էտ իրողության հետ: Դե հրավիրեցինք մեր տուն, էտ կինը սկեսուրիս տեսնելուց հետո, ասեց տիկին Լիդա դուք շատ գեղեցիկ կին եք, զարմանում եմ՝ ոնց կարար ձեր ամուսինը իմ վրա նայեր, բայց ցավում եմ, որ ես ձեր ամուսնու հետ կապնվել եմ: Էտ խոսքերը ասելուց հետո նա ավելի շատ մտավ աչքս: Ամեն դեպքում ազնվորեն խոստովանեց, որ ինքն ա սկեսրայրիս իրանով արել: