Գերմանական Համբուրգ քաղաքում հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն վեց մարդ, եւս յոթը վիրավորվել է, ուրբաթ գիշեր տեղեկացրել են արեւմտյան ԶԼՄ-ները։

Քաղաքային ոստիկանությունն, իր հերթին, նախազգուշացրել է Թվիթերում, որ Ալտերդորֆ թաղամասում տեղի է ունեցել հրաձգություն, «ներկայում ծավալուն ոստիկանական գործողություն է իրականացվում»։
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Դելբոգե փողոցում գտնվող «Եհովայի վկաներ» կազմակերպության կենտրոնում։

RTL հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Համբուրգի ոստիկանությունը կարծում է, որ «Եհովայի վկաների» կենտրոնում կրակողը ինքնասպան է եղել։ Հեռուստաալիքի տվյալներով, երբ ոստիկանները մտել են շենք, վերին հարկերում լսել են կրակոց եւ շուտով գտել են ենթադրյալ հանցագործի մարմինը։
