Fri. Jul 18th, 2025

«ԱՄՆ-ն չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը, այժմ սանկցիաների ժամանակը չէ: Սանկցիաները անարդյունավետ կլինեն: Այս պահին դրանք չեն էլ դիտարկվում»,-այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն, ով այժմ գտնվում է Հայաստանում։  

Ամերիկացի դիվանագետն ասել է, որ ինքը տարածաշրջանում է երկու կողմերի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատանքներ տանելու համար:

Միաժամանակ, Լու Բոնոն ընդգծել է ԱՄՆ տեսակետը, որ Լաչինի միջանցքը պետք է լինի բաց և ազատ երթևեկության համար: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը Հայաստան այցից առաջ եղել է Ադրբեջանում: