Thu. Jul 17th, 2025

Ես նշանված աղջիկ եմ։ Նշանածս շատ լավ տղա ա ու շատ հոգատար մարդ։ Մենք սիրում ենք իրար, բայց այժմ բաժանված ենք։ Էս բաժանման պատճառն իմ սխալն ա եղել։

Ես աշխատում եմ մի շատ մեծ կազմակերպությունում ու ամեն բան լավ էր ընթանում, մինչև էս դեպքը, որը պատահեց ինձ հետ։

Ամեն օր իմ աշխատանքի վայր ինչ-որ մեկն անանուն ծաղիկներ էր ուղարկում ինձ։ Ու էդպես մեկ ամիս։ Ես իմանալով իմ նշանածի խանդոտ բնավորությունը վախեցել եմ իրեն պատմել էդ անանուն ծաղիկների մասին։ Ու մեկ ամիս ստանալով էդ ծաղիկները ես ուրախացել եմ դրանցով, բայց մի բառ անգամ չեմ ասել նշանածիս։

Դու մի ասա էդ ծաղիկներն ինքն էր ինձ ուղարկում անանուն ու ուզում էր պարզել կաեմ ես իրեն ճշմարտությունը, թե կլռեմ։ Դե, ես փորձությունը չանցա ու նրան ճիշտն ասելու փոխարեն լռեցի ու դա դարձավ մի շատ լուրջ վեճի պատճառ։ Այժմ մենք չենք շփվում ու ես չգիտեմ էլ մեզ ինչ է սպասվում։

Միշտ անկեղծ եղեք ձեր կողակցի հետ ու մի թաքցրեք կարևոր բաները, որ հետո իմ կարգավիճակում չհայտնվեք։