Thu. Jul 17th, 2025

Հարսս հղի ա ու ամբողջ օրը ֆոտոսեսիաների մեջ: Ամոթը կորցրել ա էտ աղջիկը, ինչ նկար արեց գցեց համացանց, որ բոլորը տեղեկանան, որ ինքը հղի ա: Ես իրա տեղը արդեն ամաչում եմ, տղուս վրա եմ զարմանում, ոնց չի կարում իրա կնգան մի հատ ուշքի բերի ու ասի՝ աղջիկ ջան ձևը տենց չի էլի:

Երեկ բարեկամներիցս մեկը զանգել ա ինձ ու ասում ա Նառա ջան հարսդ ամոթը լրիվ կորցրել ա, տեսել ես՝ ինչ նկար ա տեղադրել իրա ինստագրամի էջում: Ես էլ բանից անտեղյակ եմ, մտա նայեցի ու զարմանքից չէի կարում մի բառ խոսել: Ճնշումս բարձրացավ նեռվերիցս:

Զանգեցի ասեցի մորը, որ աղջկան մի հատ սաստի, տենց չի լինի էլի: Մերը ասեց իմ աղջիկը երջանիկ ա, որ հղի ա դրա համար էլ վայլումա իրա հղիությունը: Էլի վայելի, բայց դա չի նշանակում, որ պետք ա ամոթը կորցրած ինչ կա չկա ցուցադրի: Մինչև երեխեն ունենա ալամ աշխարհ իրա մարմինը մանրակրկիտ կտեսնի: Իբր, որ տենց նկարներ ես անում աղջիկ ջան ու՞մ ես ուզում ինչ ցույց տված լինես: Ոնց որ էս աշխարհում մենակ դու ես հղի եղել ու ուրիշ ոչ մի աղջիկ չի ապրել էտ երջանիկ պահերը: