Կեսրարիս մահից հետո կիսուրս իրան ալաբուլա ա պահում։ Կեսրարիս մահից 3 տարի ա անցել ու էս վերջերս կիսուրս սկսել ա իրա արտաքինին շատ լուրջ ուշադրություն դարձնել, իրա համար նոր շորեր ա գնում, մազերն ա ակտիվ խնամում ու էս ամենը մենակ իմ մոտ ա կասկած առաջացրել, ամուսինս ու տեգրս բան չեն ջոկել։

Մի օր պատահաբար մտա իր սենյակ ու տեսա, որ վիդեոզանգով ինչ-որ տղամարդու հետ ա խոսում։ Հենց ինձ տեսավ վռազ շփոթվեց ու անջատեց հեռախոսը։ Հասկացավ, որ ես գլխի եմ ընկել, որ ինքը սիրավեպի մեջ ա։
Ինձ խնդրեց, որ ոչ ոքի չասեմ։ Ես էլ խոստացա, որ ոչ ոքի չեմ ասի, եթե ինքն ամեն բան ինձ ճիշտ պատմի ու ես հասկանամ, թե ով է այդ մարդը և ինչ նպատակներ ունի։

Պարզվեց, որ նորմալ մարդ է, իր կինն էլ է մահացել ու այժմ իրեն մենակ է զգում։ Կիսուրիս հետ պայմանավորվեցինք, որ համարձակություն հավաքի ու պատմի որդիներին, իսկ ես իրեն կպաշտպանեմ։
