Fri. Jul 18th, 2025

«Սերժ Սարգսյանի գրքի շնորհանդեսը ստիպեց ինձ հիշել 2021 թ. ապրիլին ռեժիսոր Մհեր Մկրտչյանին տված նրա հարցազրույցը։

Հարցազրույցի սկզբում Սարգսյանն ասում է. “Իհարկե, ես շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում է”։

Խոսքը, բնականաբար, 2018֊ի վակխանալիայի մասին է։

Հետո միանգամից հիշեցի այդ տխուր իրադարձությունների ժամանակ իշխանությունների կրավորական կեցվածքը, “Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ” խոստովանությունը և այլն։

“Իհարկե, ես շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում է”։

Այսպիսով, հերթական անգամ կրիստալիզացվում է հայաստանյան քաղաքական֊տեղեկատվական դաշտի ողջ ճարտարապետությունը։

Եթե հակիրճ, ապա ահա այն.

ՀՀԿ ազդեցության աստիճանը մեդիադաշտում շարունակում է շատ բարձր մնալ։ Հետևաբար, այդ՝ ըստ իս չափազանց կարևոր հայտարարությունն առանձնապես քննարկման չենթարկվեց։

Բնականաբար, դա չդարձավ քննարկման առարկա նաև նիլոլական սեգմենտում։ Հո իրենք իրենց ոտքին չէին կրակելու։

Դե իսկ Ռ. Քոչարյանի ազդեցության գոտում գտնվող մեդիաները ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր շարունակում են ՀՀԿ ու մասնավորապես երրորդ նախագահի նկատմամբ պահպանել ջենթլմենային լռություն։ Ճիշտ է, ատամները սեղմած։

Արդյունքում՝ տեղեկատվական վակուում։ Քաղաքականության իսպառ բացակայություն։ Կոլապս». գրել է Վահե Դավթյանը: