Մարդս իրա ախպոր հետ, ես էլ տեգորս կնգա հետ միշտ շատ լավ ու ջերմ հարաբերություններ ենք ունեցել, օրինակ ենք էղել բոլորի համար: Էն որ կողքից սաղ զարմացած նայում էին, թե էրկու տեգոր կնիկ ոնց կարան սենց լավ ու ջերմ հարաբերություններ ունենան:

Բայց ամեն բան փոխվեց մոտավորապես մի ամիս առաջ, երբ մենք ապրում էինք սկեսուրիս տանը, ուրիշ տուն էլ չունեինք, իսկ մարդուս ախպերն էկավ ու իրա փայը պահանջեց մեզնից, էն դեպքում, որ իրանք սեփական տուն ունեին ու սրա կարիքն ընդհանրապես չունեին:

Ահակին վեճեր, կռիվներ ու հիմա աչքով աչք չունենք իրար հետ: Իմ ու մարդուս ուղեղում չի տեղավորվում, թե ոնց կարային նման բան անեին ու ոնց կարային սենց գլխիվայր շուռ գային:
Փաստորեն մենք իրանց ուղղակի լավ չենք ճանաչել, ուրիշ բան չունեմ ասելու, հակառակ դեպքում մե չէին ուզի դրսում թողեին:
