Այսօր՝ մարտի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ալիկ Բ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ կառավարական ամառանոցների մուտքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ուղեկցող դասակի ոստիկան 31-ամյա Լյուդվիգ Հ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
