Խոյեր
Այսօր ամեն ինչ ամբողջությամբ կախված կլինի ձեր վճռականությունից և վճռորոշ որոշումներ կայացնելու պատրաստակամությունից: Դրանք ձեզ հեշտությամբ չեն տրվի, քանզի սեղանին դրված կլինի ձեր և ձեր սիրելիի երջանկության հարցը:
Ցլեր
Այսօր լավագույն որոշումները ձեզ կայցելեն հանկարծակի: Ձեր սիրելիին մնում է միայն զարմանալ, թե որքան ճիշտ էին ձեր քայլերն ու որքան ճիշտ էիք դուք ամեն ինչ կռահել:
Երկվորյակներ
Այսօր օրը դրդում է սիրելիի հետ վիճաբանության: Դուք կարող եք այնպես վիճել նրա հետ, որ բաժանվեք ընդմիշտ կամ էլ պարզապես դուրս հանեք ձեր բարկությունը: Կարևոր է, որ ձեր սիրելին հստակ հասկանա դրա նպատակը:
Խեցգետիններ
Այսօր ձեր սիրելիի կողմից բավականին հետաքրքիր առաջարկություն կստանաք, որը կխանգարի ձեր ծրագրերին: Ստիպված եք ընտրություն կատարել դրանց միջև:

Առյուծներ
Այսօր սիրելիին դուր չեն գա ձեր սեթևեթանքները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Աշխատեք հանգստացնել նրան` համոզելով, որ դուք միայն նրան եք սիրում:
Կույսեր
Չարժե ամաչել ձեր ֆիզիկական թերություններից կամ վատ սովորույթներից: Ձեր ցանկացած անսովոր գիծ ձեր առանձնահատկությունն է, որի համար է, գուցե, ձեզ սիրում ձեր սիրելին:
Կշեռքներ
Այսօր սիրելիի հետ զրույցին ներկա մարդիկ վստահ կլինեն, թե դուք վիճում եք: Իսկ իրականում դա ձեր շփման ձևն է ընդամենը:
Կարիճներ
Ավելի ուշադիր և նրբազգաց եղեք նրանց հանդեպ, ում դուք սիրում եք: Նրանք փխրուն են և խոցելի, անգամ եթե նրանց նայելով այդպես չես կարծի:

Աղեղնավորներ
Այսօր սիրելին պետք է իր ժամանակը տրամադրի ձեր խնդիրները լուծելուն: Եվ եթե անգամ դա նրա համար դժվար չէ, աստղերը խորհուրդ են տալիս ձեզ, այնուամենայնիվ, դրական ընդունել նրա բարի կամքն ու փոխադարձ կերպ պատասխանել նրան:
Այծեղջուրներ
Այսօր մեծ է հավանականությունը, որ կհանդիպեք այնպիսի մեկին, ով կարևոր դեր կունենա ձեր անձնական կյանքում: Միգուցե նա չդառնա ձեր կեսը, սակայն նրա միջոցով կարողանաք գտնել ձեր սերը:
Ջրհոսներ
Այսօր դուք պետք է կատարեք ձեր սիրելիին տված խոստումը, որն արել եք շատ վաղուց և հասցրել եք արդեն մոռանալ: Սակայն նա, ի տարբերություն ձեզ, շատ լավ հիշում է դա և ձեզ անպայման կհիշացնի: Ավելի լավ է` ինքներդ հիշեք և իրականացնեք այն:
Ձկներ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս երես տալ ինքներդ ձեզ, իսկ ավելի լավ է` այնպես անել, որ սիրելին երես տա: Նրա մոտ դա ավելի լավ կստացվի:
