Wed. Nov 20th, 2024

«Այս տարի ամանորյա միջոցառումները, ձևավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցույթի ընթացակարգով։ Մրցույթի մասնակիցների համար նախատեսվել են նախաորակավորման պահանջներ։ Մենք նախանշել ենք սկզբնական բյուջեն, որը կազմում էր 600 մլն-ի կարգի»,- մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների և ձևավորման վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների և ձևավորման վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ։

Աշխատանքները բաժանված են եղել 5 լոտի․

  • 1-ին լոտը՝ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի ճյուղերի և զարդարանքների մատակարարումն է։ Այս լոտը չի կայացել, ոչ մի կազմակերպություն հայտ չի ներկայացրել, ուստի մեկ անձից գնման շրջանակներում, 50 մլն-ի փոխարեն 18 մլն-ով որոշակի սարքավորումներ ձեռք կբերվեն զարդարանքի համար։
  • 2-րդ լոտը՝ հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորումն է։
  • 3-րդը՝ Սուրբ ծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները։
  • 4-րդը՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության աշխատանքերի կազմակերպումը։
  • 5-րդը՝ ամանորյա լուսավորության և ձևավորման աշխատանքներ՝ քաղաքի տարբեր վայրերում։

Սուրեն Գրիգորյանի խոսքով մրցույթի արդյունքում հայտ են ներկայացրել երկու կազմակերպություններ, որոնք նախորդող տարիներին ևս կատարել են այս աշխատանքները։

«Արդյունքում 549 մլն 706 հազար դրամ կծախսի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների և ձևավորման աշխատանքների համար»,- հայտնեց Սուրեն Գրիգորյանը:

Գրիգորյանը չահամաձայնեց կարծիքների հետ, թե ավելորդ դրամ է ծախսվում ամանորյա զարդարանքի համար և գնալով՝ բյուջեն ավելանում է:

«Եթե մենք ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթե ուզում ենք մեր երևանցիները նորմալ տոնակատարություն ունենան, մենք պետք է ամեն տարի, գնալով ոչ թե բյուջետային առումով ավել ծախսենք, այլ շարունակենք թեկուզ նույն գումարը երկարաժամկետ ծախսենք»,- ասաց նա: